շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին, և դիմեց ընդդիմության ներկայացուցիչներին՝ հորդորելով հանդուրժող լինել քաղաքական խոսքին։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում թեժ մթնոլորտ է` մի քանի անգամ իրարանցում ու քաշքշուկ տեղի ունեցավ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։

«Տիկին Թովմասյան, մի գնացեք, ձեզ բան ունեմ ասելու»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը համախմբվածության ու հանդուրժողականության կոչ արեց, ինչպես նաև իշխանական պատգամավորներին հորդորեց պատերազմում պարտվելուց հետո առերեսվել իրականության հետ:

«Հանդուրժող եղեք քաղաքական խոսքին: Ոչ, ոչ, ոչ, հանդուրժող եղեք, դուք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն եք, խնդրում եմ լսեք: Չեք հասցնի ձեր սենյակ հասնել: Այ, այս հանդուրժողականության մասին է խոսքը: Պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք՝ որպես մեր խմբակցության անդամ, որպես հայ մարդ, մենք բոլորս ենք այդ ճակատամարտը պարտվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: