ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում․ Գրիգորյան

Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում․ Գրիգորյան

 Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այդ միջպետական ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է եւ հանձնել է թշնամուն։

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ասել են, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքի անվտանգությունը։ Երկու օր է խոսում եք խաղաղությունից, հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,- նշեց նա։

  • Կիսվել: