Պարոն Ռուբինյան, Ձեզ դեմ ենք քվեարկելու, որպեսզի մեր խելացի երիտասարդներն Ադանան որպես քեբաբ չճանաչեն, այլ իմանան, որ այն հայրենիքի մի մասն է. Կարապետյան
«Մեր երկիրը վերջին 8 տարիներին անցել է բավական բարդ ժամանակաշրջան, մենք տեսել ենք մի քանի պատերազմենր, տեսել ենք հասարակական լարվածություն և տնտեսական մեծ սթրեսեր»,- 9-րդ գումարման ԱԺ ամբիոնից իր անդրանիկ ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա հայտնեց,որ «Ուժեղ Հայաստանի» մոտիվացիան դեպի ապագա մի բանի մեջ է։
«Առաջին անգամ մեր վերջին հազարամյա պատմության մեջ՝ գրեթե 700 տարվա մեջ, հայերն են որոշում իրենց ապագան, այսինքն այստեղ հայ ժողովրդի քաղաքական միտքն է».-ասաց Կարապետյանը։
Նշելով, որ շատ են ուսումնասիրել 1920 թվականի Առաջին Հանրապետության անկախության փորձը՝ Կարապետյանն ասաց. «Մենք եկել ենք մի եզրահանգման, որ եթե հայկական քաղաքական միտքը ճիշտ աշխատեր, անկախ կուսակցական դրսևորումներից, մեկնք կունենայինք ավելի ուժեղ և ավելի այլ մասշտաբներով երկիր»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ այսօր հայ ժողովուրդը նույն խնդիրների առաջ է, բայց մի քիչ այլ պատմական ժամանակահատվածում։
«Մեր երկիրը 1-2 տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր։ Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է, որն առանցքային է մեր երկրի զարգացման համար և մերոնց Բաքվի բանտերից հետո բերելու համար։
Զուգահեռ լուծելով մեկ կարևորագույն խնդիր, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանա խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովի այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայաություն մեր երկրում՝ Հայաստան տեղափոխման առումով»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա հիմնավորեց խնդիրը Ադրբեջանի կրթության նախարարի հայտարարությամբ, որը դասագրքեր է գրում՝ մեջբերելով. «Ադրբեջանի վերադարձի հարցը «արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում։ Հարգելիներս՝ սա ալարմիզմ չէ, այնտեղ ձևավորվում է նոր ազգային գաղափարախոսություն։ Նախկին ազգային գաղափարախոսության արդյունքը մենք տեսանք։
Մեր քաղաքական մտքի նպատակն է , որ լուծել հարցն այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան»։
Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ պետք է լուծվի գյուղացիների հիմնահարցը և Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց վերջինս չպետք է արվի Հայեց Ցեղասպանության հաշվին։
«Վերջում, պարոն Ռուբինյան, մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու ձեզ,նաև կուզենայի, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանան այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քեբաբ չճանաչեն, այլ իմանան, որ այն ՀՀ չէ, բայց մեր հայրենիքի մի մասն է»,-խոսքն ավարտեց Նարեկ Կարապետյանը



