Պարոն Կոնջորյան, Ձեր խոսքը դատարկ է, Դուք բառերի կույտ եք հավաքում՝ իբրև միտք արտահայտելով. Աղազարյան
Պարոն Կոնջորյան, ես Ձեզ Ձեր սենյակում ասել եմ, որ Ձեզ հարգել ու սիրել եմ որպես երիտասարդ քաղաքական գործչի, բայց Ձեր խոսքը դատարկ է, Դուք բառերի կույտ եք հավաքում՝ իբրև միտք արտահայտելով: Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց Հովիկ Աղազարյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին:
«Արդյո՞ք Դուք չգիտեք, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը տարբեր բաներ են, ավտորիտարիզմը մի աստիճան ցածր է բռնապետությունից, այստեղ իմ գտնվելու հանգամանքը պետք է այնպես անեմ, որ ավտորիտարիզմը, որը փորձում է կայանալ, չդառնա բռնապետություն։
Եթե վարչապետն ուղիղ եթերով ասում է, որ ինքն է ԲԴԽ նախագահին ասել, որ հրաժարական տա, բա ավտորիտարիզմը ո՞րն է։ Ես մի անգամ վարչապետին ասացի՝ «պարոն վարչապետ, Դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, մի հատ թողեք, տեսնենք կարո՞ղ ենք շնչել»։
Այ էդպես սաղիդ գրկել, խեղդում է հիմա, դա վատ է։ Մենք ենք իրեն թուլացրել, և երեկվա իր ելույթը դրա ապացույցն է»,-հայտարարեց նա։