ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարոն եֆրեյտո՛ր, այդ լուսանկարները հիշեցնում են «Ձեր կողմից թեժ պահին խրամատ լքելու փաստը». Խաժակյանը՝ Վանեցյանին

Պարոն եֆրեյտո՛ր, այդ լուսանկարները հիշեցնում են «Ձեր կողմից թեժ պահին խրամատ լքելու փաստը». Խաժակյանը՝ Վանեցյանին

«Լուսավոր Հայաստան» և «Պատիվ ունեմ» կուսակցությունների միջև կրքերը թեժանում են։
 

«Պատիվ ունեմ» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համախոհները սոցիալական ցանցերով կոչ են անում «սատկացնել» «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, տարածում նրա ծաղրական նկարները։

Այս ամենին անդրադարձել է ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը.
 
«Արթուր Վանեցյանի աշխատողները տարածում են նախորդ գումարման ԱԺ-ի քաշքշուկից մի լուսանկար, որտեղ Մարուքյանը հարձակման է ենթարկվում: Բոլորը տեսել են, որ հարձակման է ենթարկվել ու նույն տրամաբանությամբ պատասխանել է հարձակվողին: Անցած գնացած պատմություն: Թվում է թե, այդ լուսանկարով վարկաբեկում են Մարուքյանին, այնինչ իրականում սա պարոն Վանեցյանի կոմպլեքների մասին է խոսում:
 
Դե գիտեք Վանեցյանը թիկնապահներով է շրջում, սակայն ԱԺ մուտք է գործում միայնակ: Հենց սա է պատճառը, որ արդեն այս գումարման ԱԺ ծեծկռտուքի ժամանակ Վանեցյանը դահլիճում չէր: Նա տեղյակ էր, որ իշխանականների հետ լարված օրեր են և ծեծկռտուք կարող է լինել մի գոլանի ֆութբոլի կանոններով և նախընտրեց այդ օրը և առհասարակ լարված օրերին դահլիճում չգտնվել:
 
Պարոն եֆրեյտո՛ր, ամաչե՛ք այդ լուսանկարից, դա հիշեցնում է թեժ պահին Ձեր ընկերներին և «խրամատը» լքելու ձեր արարքը:»
 

  • Կիսվել: