Պարոն Աբազյանի հետ գործընկերային հարաբերություններ ունենք. Սամվել Շահրամանյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ իր հարաբերությունների մասին
Պարոն Աբազյանի հետ երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում ենք աշխատել, գործընկերարային հարաբերություններ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուղղորդո՞ւմ է իրեն:
«Բացի այդ, մեր հարաբերություններն ուղղված են մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվիր առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ հանձնաժողովի ղեկավարը: Միայն այդ շրջանակներում ենք շփվում»,- ասաց նա: