հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է  5054 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  64 920 ստուգում, որից միայն  664-ը՝ նշված օրը: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

  • Կիսվել: