շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկային ծառայողները լինելու են զինված նոր տեսակի զենքերով․ Բադասյան

Պարեկային ծառայողները լինելու են զինված նոր տեսակի զենքերով․ Բադասյան

Կառավարությունը գումար կհատկացվի պարեկային ծառայության համար նախատեսված մեքենաների և զենքի գնման համար:

Արդարադատության նախարար Ռուսատ Բադասյանն էլ հավելոււմ է. «Պարեկային ծառայողները զինված են լինելու նոր տեսակի զենքով և տեխնիկական վերջին հնարավորություններով զինված մեքենաներով։ Գործելու է նաև օպերատիվ կառավարման կենտրոն»։

Պարեկային ծառայության մեքենաներից 10-ը կգործարկվեն արդեն նոյեմբերի 1-ին՝ ուսումնական նպատակով, իսկ 140-ը քաղաքում կլինեն դեկտեմբերին։

700 հոգուց բաղկացած պարեկային ծառայությունը գործի կանցնի եկող տարվա առաջին եռամսյակի ավարտին։ 

«Հնգամսյա դասընթացին մասնակցում են ոչ միայն ոստիկաններ, այլև քաղաքացիական անձինք։ Մրցույթին մասնակցում է 770 հոգի, որոնցից 700-ը կանցնեն վերապատրաստում»,-կառավարության նիստին նշում է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

 

  • Կիսվել: