ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարեկային ոստիկանության ներկայացուցիչներին կաշառք առաջարկելու դեպքերով քրեական գործեր են հարուցվել․ Վարչապետ

Պարեկային ոստիկանության ներկայացուցիչներին կաշառք առաջարկելու դեպքերով քրեական գործեր են հարուցվել․ Վարչապետ

Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, ո այդ դեպքերի առթիվ արդեն քրեական գործեր կան հարուցված: 

Իր հերթին ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ 2021-ի 6 ամիսների ընթացքում պարեկային ոստիկանության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, բոլոր դեպքերուվ հարուցվել է քրգործ. «Երեկ ունեցանք նոր դեպք, Իսակովի պողոտայում քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ նյութեր են նխապատրաստվում»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյան, նրա ընտանիքի անդամը պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է պատասխանատվության, տվյալ պարեկը արժանացել է խրախուսման ոստիկանապետի հրամանով:

Նա մի դեպք պատմեց. «Ոստիկնության պետն անցնելիս տեսել է, թե ինչպես են պարեկային ոստիկանները խցանումից խուսափելու համար ոստիկաններով հրում են փչացած մեքենան: Այս դեպքում նույնպես այդ ոստիկանները խրախուսվել են: Սրանք կարեւոր նրբություններ են, որոնք կարեւոր բաների մասին են խոսում: Ուզում եմ գնահատել այն աշխատանքը, որ կատարված է պրեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: