շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ավելի քան վստահ եմ՝ հաղթելու եմ. ՔՊ-ական թեկնածու

Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ավելի քան վստահ եմ՝ հաղթելու եմ. ՔՊ-ական թեկնածու

Ավելի քան վստահ եմ, որ հաղթելու ենք, լրագրողների հետ զրույցում քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց  Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

«Այս ընտրություններից առաջ՝ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, այնուհետև 45 ամիս եղել եմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, հասցրել ենք շփվել քաղաքացիների հետ և այդ ամենը թույլ է տալիս ասելու, որ կհաղթենք»,-նշեց նա:  

Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գոռ Սարիբեկյանի հայտարարությանը, թե Փարաքարում վախի մթնոլորտ է, Գյուլնազարյանը  նշեց. «Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ գնալու է իր հունով, ժողովուրդն  էլ՝ դեպի զարգացում: Ոչ մի արտառոց բան չի գրանցվել»:

  • Կիսվել: