շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փարաքարում հանձնաժողովի կողմից քվեաթերթիկները տալուց չի տրամադրվել «Ապրելու երկրի»՝ թիվ 2 թվեաթերթրիկը. Առաքելյան

Փարաքարում հանձնաժողովի կողմից քվեաթերթիկները տալուց չի տրամադրվել «Ապրելու երկրի»՝ թիվ 2 թվեաթերթրիկը. Առաքելյան

«Փարաքարում քվեարկությունn անցնում է հանգիստ, որևէ էական խնդիր չի արձանագրվել»,- լրագրողներին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշել է, որ տարբեր բնակավայրերում ակտիվությունը տարբեր է, հույս ունեն՝ այս մթնոլորտը կպահպանվի մինչև ընտրությունների ավարտը։

«Արձանագրվել է երկու դեպք, տեղամասերից մեկում հանձնաժողովի կողմից քվեաթերթիկները տալուց չի տրամադրվել մեր՝ թիվ 2 թվեաթերթրիկը, հետո ներողություն են խնդրել, ուղղել սխալը։ Այս փոքր,  էժանագին դրվագները, հուսով եմ, չեն կրկնվի»,- ասել է Առաքելյանը։

Փարաքարում ընտրություններին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը), «Ազգային առաջընթաց» (ցուցակը գլխավորում էԴավիթ Մինասյանը), «Կայունություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը) և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝  կազմված «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը):

  • Կիսվել: