Փարաքարի ավագանու նիստը միջադեպով մեկնարկեց
Փարաքարում այսօր` հունվարի 7-ին, ավագանու նիստը սկսվեց միջադեպով:
Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ ցանկանում էին մտնել համայնքապետարան, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:
Նշենք, որ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով։
Հավաքվածները վանկարկում են «Արդարություն», ավագանու նիստն արդեն մեկնարկել է: