շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փարաքարի ավագանու նիստը. համայնքապետ են ընտրում. ուղիղ

Փարաքարի ավագանու նիստը. համայնքապետ են ընտրում. ուղիղ

Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն է հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է:

Բակում բազմաթիվ ոստիկաններ եւ քաղաքացիներ են հավաքաված: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մուտք գործեն համայնքապետարանի շենք: 

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

  • Կիսվել: