շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փահրիզադեի սպանությունից հետո Իրանի իշխանությունները չափազանց բարդ իրավիճակում են հայտնվել. Բոլթոն

Փահրիզադեի սպանությունից հետո Իրանի իշխանությունները չափազանց բարդ իրավիճակում են հայտնվել. Բոլթոն

Իրանի իշխանությունները միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեյի սպանությունից հետո չափազանց բարդ վիճակում են հայտնվել` հավանաբար դեռ չեն որոշել, թե ինչպես են գործելու ստեղծված իրավիճակում, CNN-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե Իրանի իշխանություններն այժմ գիտեն` ինչ է պետք անել: Ենթադրում եմ` վերջին տարիներին նրանք լուրջ անհաջողություններ են ունեցել: Սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Հարձակումներ են եղել միջուկային ծրագրին և բալիստիկ հրթիռներին առնչվող կարևորագույն օբյեկտներին: Սա վկայում է, որ նրանք, որոնք կանգնած են այդ հարձակման թիկունքում, կարող են Իրանում ցանկացած տեղում հայտնվել»,- նշել է Բոլթոնը:
 
Նրա կարծիքով` հարձակման թիրախը հենց Փահրիզադեն է եղել, իսկ թե ով է կանգնած սպանության հետևում` Բոլթոնն ասել է, որ պետք սպասել հավելյալ տեղեկատվության:
 

  • Կիսվել: