Պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը ելութ է ունեցել Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների բացման արարողությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև աշխարհում և տարածաշրջանում ստեղված իրավիճակին․
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայումս աշխարհում իրավիճակը բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը։ Կենտրոնասիական տարածաշրջանում բարձր մակարդակով պահպանվում են միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ կապված ռիսկերն ու մարտահրավերները»:
Սերդյուկովը հավելել է, որ ՀԱՊԿ Հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել հրամանատարության և հսկողության մարմինների, կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների պատրաստակամությունը՝ նախատեսված առաջադրանքները կատարելու համար:



