կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից չեղարկել Կրեգ Օլիֆանտի մասնակցությունը «Yerevan Dialogue» համաժողովին․ հայտարարություն

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից չեղարկել Կրեգ Օլիֆանտի մասնակցությունը «Yerevan Dialogue» համաժողովին․ հայտարարություն

Մի խումբ իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ «Yerevan Dialogue» համաժողովին Կրեգ Օլիֆանտի մասնակցության անընդունելիության վերաբերյալ հայտարարություն են տարածել։

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս և քաղհասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Yerevan Dialogue» համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։

Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ և, առավել ևս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երևան՝ լուռ ընդունելով և ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:

Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ,

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

Արա Ղազարյան, փաստաբան,

Արփի Ավետիսյան, իրավապաշտպան,

Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,

Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

Գառնիկ Քերքոնեան, «Հայ իրավական պաշտպանության ճակատ»

Արտակ Բեգլարյան

Հայտարարությունը բաց է ստորագրման համար»,- նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: