կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պահանջում ենք արտահերթ ընտրություններ Երեւանում. «Մայր Հայաստան»

Պահանջում ենք արտահերթ ընտրություններ Երեւանում. «Մայր Հայաստան»

Երեւանում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն, սակայն իշխանությունները վախենում են նման որոշում կայացնել։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշել է, որ Փարաքարի եւ Գյումրու ընտրությունները ցույց են տվել, թե ինչու են իշխանությունները վախենում դրանից։ Թեւանյանը վստահություն է հայտնել, որ իշխանությունները կհավաքեն ընտրողների ձայների առավելագույնը 10 տոկոսը՝ առանց վարչական ռեսուրս օգտագործելու՝ հիշեցնելով Երեւանում կայանատեղիների, աղբահանության եւ գույքահարկի սակագների բարձրացումը։

Ընդդիմադիրը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակում է բոլոր իրավական ճանապարհները սոցիալական այնպիսի կարեւոր խնդրի լուծման համար, ինչպիսին է հասարակական տրանսպորտի թանկացումը՝ փորձելով այն նույնացնել տեղական տուրքի հետ։

«Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները լեգիտիմ չեն, եւ, համապատասխանաբար, Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, քանի որ նրանք այլ ճանապարհ չեն թողնում այս եւ սոցիալական այլ խնդիրների լուծման համար»,- եզրափակել է Անդրանիկ Թեւանյանը։

  • Կիսվել: