հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ հրապարակի, թե 2019-ին իրեն ի՛նչ են առաջարկել. Սերժ Սարգսյան

Պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ հրապարակի, թե 2019-ին իրեն ի՛նչ են առաջարկել. Սերժ Սարգսյան

Այսօր Ջահերով երթից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Խոսելով այն մասին, թե  ճի՞շտ է Փաշինյանի այն պնդումը, որ իր իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել ՛՛Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից՛՛՝ Սարգսյանը պատասխանեց, որ ոտքի վրա չի ցանկանում պատասխանել այդ հարցին:

՛՛Այդուհանդերձ, Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսեր՛՛,-ասաց նա՝ հավելելով, թե արդյոք դա այնպիսի փա՞ստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվեր մեր նպատակներից։

՛՛Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ինչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

 

 

  • Կիսվել: