ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել․ Արսեն Թորոսյան

Պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել․ Արսեն Թորոսյան

Հայաստանում երեկ կորոնավիրուսուվ վարակվածության առաջին դեպքն է գրանցվել մեր քաղաքացու մոտ։ Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա դեպքը բերովի է։ Քաղաքացին Հայաստան է վերադարձել Իրանից փետրվարի 28-ին։ 

«Վերջին տվյալներով մեր քաղաքացին պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 380 ջերմություն։ Եվ դրա պատճառով է փաստացի դիմել բժշկական հաստատություն»,- ասաց նախարարը և հավելեց, որ նրա հետ է նաև կինը, ով այս պահին նույնպես որևէ սիմպտոմ չունի։

«Կնոջ մոտ նույնիկ վիրուսի առկայությունն  է բացասական եղել»,- շեշտեց նախարարը։

Նախարարը նաև շեշտեց, որ պարզվել է՝  պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

  • Կիսվել: