ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ովքեր հայտարարություններ են անում, որ վարչապետը բանկային գաղտնիք է խախտել, կամ բութ են կամ սրիկա․ Թունյան

Ովքեր հայտարարություններ են անում, որ վարչապետը բանկային գաղտնիք է խախտել, կամ բութ են կամ սրիկա․ Թունյան

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ելույթի տեսանյութը՝ կից կատարելով գրառում․

«Նորից եմ կրկնում այն, ինչ բառացի ասել եմ ելույթում.

էն մարդիկ, որոնք ԻՐԵՆՑ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՂ ԴՐԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ հայտարարություններ են անում այն մասին, որ վարչապետը բանկային գաղտնիք է խախտել, կամ բութ են կամ սրիկա։

Իսկ նրանք, ովքեր ԻԲՐ ասածիս իմաստը չհասկացան ու մանիպուլյատորներին ուղղված խոսքս փորձեցին ներկայացնել այնպես, թե ես այլ կարծիք ունեցող բոլորին վիրավորում եմ, միանշանակ բութ չեն»։

  • Կիսվել: