չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ի թեկնածուները

Ովքեր են ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ի թեկնածուները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց, որ քննարկումների և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը:

«Ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ համամասնությունը պահպանված է, քանի որ 6 կին ու 6 տղամարդ է ընտրվել նախագահի թեկնածու, և որ թեկնածուները միաձայն  չեն ընտրվել:

  • Կիսվել: