երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ով ժողովրդից գողանում է, իմ անձնական թշնամին է, ես ոչնչացնելու եմ այդ մարդուն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ով ժողովրդից գողանում է, իմ անձնական թշնամին է, ես ոչնչացնելու եմ այդ մարդուն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի իշխանություն այնքան սեփական ներկայացուցիչ չի ձերբակալել, ինչքան մենք ձերբակալել ենք այս 1,5 տարվա ընթացքում: Ջերմուկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

«Ես անձամբ ասում եմ՝ ով ժողովրդից գողանում է, իմ անձնական թշնամին է: Ես մինչև վերջ գնալու եմ ու ոչնչացնելու եմ այդ մարդուն, որովհետև նա ժողովրդի, հայրենիքի թշնամին է»,-ասաց նա և հավելեց, որ  ով անմնացորդ չի ծառայում ժողովրդին, ծառայության այլ տեսակ պետք է գտնի։

Ըստ նրա՝ դա դժվար է, գերմարդկային ճիգեր են անհրաժեշտ, սակայն հեղափոխությունը դրա համար է եղել, ոչ թե նրա համար, որ հին թալանչիներին փոխարինեն նոր թալանչիները։

«Հայաստանում այլևս երբեք թալանչի իշխանություն չի լինելու, ինչի երաշխավորը ժողովուրդն է»,- շեշտեց վարչապետը։ 

 

  • Կիսվել: