շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ով կփոխարինի Հայկ Մարությանին. երկու տեսակետ կա. «Իրավունք»

Ով կփոխարինի Հայկ Մարությանին. երկու տեսակետ կա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բացահայտ սկսել են աշխատել Երեւանի քաղաքապետ Հայկ մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն ներում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Իրավունքին» հասած շշուկների համաձայն` իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա` սպասել եւս մեկ տարի եւ Երեւանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հասնելով նրան, որ Մարությանն ինքնակամ հրաժարական տա:

Երկու սցենարի դեպքում էլ` ՔՊ-ն արդեն իսկ ունի իր համար ցանկալի նոր քաղաքապետի թեկնածու` ՔՊ նախընտրական ցուցակում տեղ գտած գործարար Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը` Գռզոն: Սրանով ՔՊ-ականները միանգամից երկու հարց են լուծում` նախ կստացվի այնպես, որ իրենց խոստմանը համաձայն օլիգարխներ չեն լինի խորհրդարանում, մյուս կողմից էլ կիրականանա Սուքիասյանի վաղեմի երազանքը` նստել այն պաշտոնին, որում եղել է Վանո Սիրադեղյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: