շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանությունը թույլ չի տալիս պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք. Արեգնազ Մանուկյան

Ոստիկանությունը թույլ չի տալիս պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք. Արեգնազ Մանուկյան

Ոստիկանությունն օրենք է խախտում եւ թույլ չի տլիս ԱԺ պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք, ինչի իրավունքը նրանք օրենքով ունեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Ոստիկանության գործողությունների արդյունում լարվեց իրավիճակը եւ քաշքշուկ տեղի ունեցավ: Եթե իրենք կանգնում են այս իշխանությունների կողքին, որպեսզի նրանք այս պատերի հետեւում պախկվեն եւ դիրքորոշում չհայտնեն այս խայտառակության վերաբերյալ: Բայց այս նախարարություններում աշխատում են բազմաթիվ հայրենասեր մարդիկ, որոնք գիտակցում են, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերըԱյդ մարդիկ յուրօրինակ պատանդին կարգավիճակում են այս իշխանությունների ձեռքին: Նրանց աշխատանքից են հեռացնում»,-ասաց նա:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք:  Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները նրան գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:

  • Կիսվել: