կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ոստիկանությունը ստացել է ընդդիմության հանրահավաքին հնարավոր սադրանքների մասին տվյալներ

Ոստիկանությունը ստացել է ընդդիմության հանրահավաքին հնարավոր սադրանքների մասին տվյալներ

 Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը. 

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։
Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: