շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին

Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին

Այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Մեր պայքարն անկոտրում և շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան»,- գրել է նա։

  • Կիսվել: