ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզել են հետևյալը՝ նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել էր հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։ 36-ամյա Արտակ Օվակյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Հարվածից հետո դանակի շեղբը մնացել էր նրա պարանոցում, իսկ բռնակը՝ կոտրվել։ Այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։ Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքներն ու շարժառիթը։

  • Կիսվել: