հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանական գործողություններում որոշակի կոշտությունն արդյունավետ է․ Ավինյան

Ոստիկանական գործողություններում որոշակի կոշտությունն արդյունավետ է․ Ավինյան

Վերջին մեկ օրվա ընթացքում ոստիկանությունը դիմակ չկրելու համար տուգանել է 3800 քաղաքացու։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե հստակ չգիտի այս ընթացքում քանի մարդ է տուգանվել։

Ավինյանն իր գոհունակությունը հայտնեց ոստիկանների աշխատանքի մասով՝ նշելով որ ոստիկանական գործողությունները թույլ են տվել նվազեցնել թվերը. «Ոստիկանական գործողություններում որոշակի կոշտությունն արդյունավետ է: Եթե մենք այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր կունենայինք»:

  • Կիսվել: