երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի, եթե սպառնալիք տեսնենք, միանգամից կվերացնենք». Ալիև

«Որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի, եթե սպառնալիք տեսնենք, միանգամից կվերացնենք». Ալիև

Այսօր մենք գերակայություն ունենք թե՛ Ղարաբաղում, թե՛ սահմաններին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ ՛՛որտեղից և ինչ զենք էլ Հայաստանը ստանա, դա նրանց չի փրկի՛՛։

Ըստ նրա՝ որոշակի ուժեր Հայաստանում չեն հրաժարվում ռևանշիստական ծրագրերից, սակայն, Ալիևի խոսքով, իրենք ամեն ինչին հետևում են և ձեռնարկում կանխարգելիչ քայլեր:

Խոսելով Հայաստանին զենքի մատակարարումների մասին՝ Ադրբեջանի նախագահը դժգոհություն է հայտնել Հնդկաստանից։ ՛՛Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տալ Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա համարում ենք ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Իհարկե, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցները և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար՛՛:

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ ՛՛սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան անհրաժեշտ էր՛՛։

՛՛Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ հայկական կողմին, որ իզուր է միջոցներ ծախսում զինվելու վրա: Եթե մենք տեսնենք որևէ սպառնալիք, միանգամից այն կվերացնենք, որտեղ էլ այն լինի՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս՛՛,-նշել է Ալիևը:

 

 

  • Կիսվել: