ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում. Ալեն Սիմոնյան

Որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում. Ալեն Սիմոնյան

Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառնալիքներ էին հնչեցնում իմ անձի, իմ անվտանգության վերաբերյալ, դեռ չեն հասկացել, որ դա իմ վրա չի ազդում ու չի ազդելու: Եթե ազդեր՝ ես հիմա ես չէի լինի, իսկ դուք ձեր ծակերում թաքնված չէիք լինի: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Ի դեպ, ասեմ, որ հակառակը՝ որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում, կարծես ազդակ լինի, որ հարվածս հասել է նպատակակետին և մրմուռը ձեզ հանգիստ չի տալիս:

Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոոր նոր եմ սկսում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: