Որքան Իրան-Իսրայել պшտերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա. Սերժ Սարգսյան
Որքան Իրան-Իսրայել պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա:
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի՞նչ նոր մարտահրավերների կբախվի՝ հաշվի առնելով հակամարտութjունը:
Իսկ թե ինչպես դիմագրավել այդ մարտահրավերներին երրորդ նախագահն ասաց՝ կազմակերպչական աշխատանքով, մոբիլիզացնելով բոլոր մարմինները:
Հարցին էլ՝ կարծես իմփիչմենթի գործընթացը տեղից չի շարժվում, ինչպե՞ս ակտիվանցել, Սարգսյանն ասաց.
«Բայց Դուք ամբողջովին ծանո՞թ եք պրոցեսին, որ նման կանխատեսում եք անում»:
Հարցին՝ արդյոք փորձե՞լ է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ քննարկելու ինչպես կազմակերպել գործընթացը, երրորդ նախագահն անպատասխան թողեց ու մտավ դատարանի շենք։