հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որքան էլ փորձում եք շեշտել Դաշնակցության ջոկատների մասնակցությունը, դրանից էլ ավելի հայրենասեր չեք դառնում. Արշակյանը՝ ընդդիմությանը

Որքան էլ փորձում եք շեշտել Դաշնակցության ջոկատների մասնակցությունը, դրանից էլ ավելի հայրենասեր չեք դառնում. Արշակյանը՝ ընդդիմությանը

Ընդհանրապես՝ ԶՈւ գործողությունները, բանակի գործողություններն ապաքաղաքական են: Եվ որքան փորձում եք այս ամբիոնից շեշտել Դաշնակցության ջոկատների մասնակցությունը, դրանից էլ ավելի հայրենասեր չեք դառնում: Այս մասին այսօր, դիմելով ընդդիմությանը, Ա-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ շեշտելով, որ չպետք է կուսակցականացնել պատերազմին մասնակցությունը:

Արշակյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Կուսակցականացումը վերաբերում է հատկապես քաղաքական ղեկավարությանը: Ճիշտն ասած, պատմությունից ինձ հայտնի չէ, որ ՀՅԴ-ն 90-ականների պատերազմին եղած լինի իշխանության: Ուղիղ հակառակը. ինձ հայտնի է, որ ՀՅԴ-ն պատերազմի ընթացքում ցույցեր էր կազմակերպում և կառավարության ու Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր պահանջում՝ ասելով, որ նա հողատու, դավաճան է, հողերն է վաճառում: Բայց 90-ականների պատերազմում մենք հաղթեցինք, ու կնքվեց հայանպաստ խաղաղության ժամանակավոր փաստաթուղթ:

Այսպիսով, թե՛ 90-ականների պատերազմին, թե՛ Ապրիլյան պատերազմին, թե՛ 44-օրյա պատերազմին, թե՛ այս դահլիճում, թե՛ այս դահլիճից դուրս մեր հարազատները, մեր գործընկերները մասնակցել են, և եկեք ավելորդ անգամ չփորձենք խմբավորել քաղաքական ուժերի կամավորական ջոկատների մասնակցությունն ու դրանով չքաղաքականացնենք բանակը՛՛:

Խոսելով սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթի մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ սպառազինությունների ձեռքբերումների պլանն անգամներով գերազանցում է հնարավորությունները, որ այդ պահին պետությունն ուներ ֆինանսավորելու:

Նա ընդգծեց. ՛՛Եվ պարզ է, որ ըստ առաջնահերթությունների, որոշ բաների կարող էր տրվել առաջնահերթություն, որոշ բաների՝ ոչ այնքան: Ու ամբողջական գնումն ուղղակի անհնար է իրականացնել, որովհետև բանակի կարիքները բազմապատիկ անգամ ավելին են, քան ՀՀ ամենամյա բյուջեն կարող է ապահովել՛՛:

Արշակյանը խոսեց նաև նաև կառավարության ծրագրի մասին: Նա շեշտեց, որ իրենց քաղաքական թիմը հենվել է, հենվելու է և այսուհետ կհենվի ՀՀ քաղաքացու կրթության, հնարավորությունների, ՀՀ ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանում ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման, բանակի վերազինման, սպառազինության զարգացման ճանապարհով խաղաղ ապագա բերելու տեսլականի վրա:

  • Կիսվել: