ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպես գլխավոր առաջնահերթություն՝ կարևոր ենք համարում Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը առանց նախապայմանների. Գրիգորյան

Որպես գլխավոր առաջնահերթություն՝ կարևոր ենք համարում Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը առանց նախապայմանների. Գրիգորյան

Հայաստանը հանձնառու է ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ նախագահության շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Որպես գլխավոր առաջնահերթություն՝ կարևոր ենք համարում Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը առանց նախապայմանների, միջազգային հումանիտար իրավունքի ուժով,ինչը նաև ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: