շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները. Հակոբյան

Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները. Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը և, կարծում եմ, ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր համար ընձեռել և ընձեռում` առնվազն վերջին մի քանի տարիներին, նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ պարտավորությունների շրջանակներում ինչ-որ ենթադրվում է՝ մենք դա կատարելու ենք։ Այստեղ որևէ փոփոխություն, որևէ նախաձեռնություն չկա։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»:

Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում կլինի նիստ Հայաստանի Հանրապետությունում, թե չի լինի՝ այդ ամենը ԵԱՏՄ նախագահության սկզբունքների հետ կապ չունի։

«Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան կամ այլ երկիր՝ այդ գործողությունը տեղի կունենա»,-նշեց նա:

  • Կիսվել: