ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից. Արշակյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին

Որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից. Արշակյանը՝ Գալուզինի հայտարարությունների մասին

Հայաստանին վերաբերող և Հայաստանի անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են ՀՀ իշխանությունների որոշումներով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար, իսկ ավելի ուշ նա մտահոգություն էր հայտնել նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության ընդլայնման առնչությամբ:

«Այն որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից»,- ասաց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: