երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որոշակի հարմար պահի կգործարկենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետաձգված հանդիպումը. Միրզոյան

Որոշակի հարմար պահի կգործարկենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետաձգված հանդիպումը. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում խորվաթ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։

«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ 

Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», - ասաց Արարատ Միրզոյանը։

Բանակցային գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ Արարատ Միրզոյանը չի հայտնել՝ նշելով, որ դետալները հրապարակայնացնելը նպատակահարմար չի համարում։

  • Կիսվել: