շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները. Զախարովա

Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները. Զախարովա

Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նամակը, որը իբր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղղել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: ՌԴ ԱԳՆ-ն այդ նամակը կեղծ է անվանել:

Զախարովայի խոսքով՝ նման քայլը ձեռնտու է այն կողմերին, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունենան:

«Ես չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ով է պատվիրատուն, դրա համար անհրաժեշտ է համապատասխան հետաքննություն անցկացնել»,- ասել է Զախարովան, հավելել՝ երկու երկրների և, ընդհանուր առմամբ, ԱՊՀ անդամ պետությունների միջև հարաբերությունների վատթարացման փորձերի հետևում կանգնած է Արևմուտքը:

  • Կիսվել: