շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որոշ երկրների վերլուծաբաններին հորդորում եմ ճանաչել իրենց չափը և մեր պետական սահմանները. Սերգեյ Բագրատյան

Որոշ երկրների վերլուծաբաններին հորդորում եմ ճանաչել իրենց չափը և մեր պետական սահմանները. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այն օտարերկրյա վերլուծաբանների մասին, որոնք պնդում են, թե հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել վիճելի տարածքներում։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս օրերին քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, սակայն որոշ երկրների վայ վերլուծաբաններ կարծում են, թե դեռ պետք է պարզեն՝ Ջերմուկի վրա ադրբեջանցինե՞րն են հարձակվել, թե՞ հայերը։ Սրանց պեսներին հորդորում եմ ճանաչել իրենց չափը և մեր պետական սահմանները, իսկ սրանց ձայնակցող որոշ գործարարներին առաջարկում եմ զսպել հայերի նկատմամբ ատելության խոսքը, ոչ թե հակառակը։

Վաղը ՀՀ անկախության օրն է, և մենք խորը գիտակցումով ողջ հայության ներուժը գործի ենք դնելու՝ հանուն անկախ պետականության հարատևության։ Միասնական լինենք»։

  • Կիսվել: