երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որեւէ սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել. Արմեն Ղազարյան

Որեւէ սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել. Արմեն Ղազարյան

Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով հաշվառումը որեւէ հասցեում իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում: Այս մասին, յսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառման առկայության փաստին:

«Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնություն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ շատերը բողոքում են, որ պարզել են, որ իրենց տան վրա հաշվառված մարդիկ կան, Արմեն Ղազարյանն ասաց. «Սեփականատերը կարող է անձին հաշվառումից հանել: Չկա պարտադիր պահանջ այդ անձի կարծիքը հաշվի առնել:

ԿԸՀ ներկայացուցիչն էլ հավելեց, որ ԿԸՀ-ն որեւէ իրավասություն չունի որեւէ անձի հաշվառումից հանել:

  • Կիսվել: