չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ․ փոխնախարարը անուններ հնչեցրեց

Որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ․ փոխնախարարը անուններ հնչեցրեց

Շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել, այդպիսի անձինք էլ կան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «ՀՀ պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Այս օրինագծով չեղարկվում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։ Փոխնախարարի խոսքով, Հայաստանում այսօր 17 պատվավոր կոչում կա. «Պատվավոր կոչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է առանձին մասնագետների խրախուսման չափելի եւ կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմով, օրինակ, վարկանիշային համակարգեր ստեղծելով, ոլորտային մրցականաբաշխություններ իրականացնելով: Առաջավոր երկրների փորձը ցույց է տալիս, որ այնտեղ պատվվոր կոչումների ինստիտուտ առհասարակ չկա»,-ասաց նա:

Փոխնախարարն ընդգեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շնորհվել է1181 պատվավոր կոչում և օրենքի փոփոխությունից հետո նրանք  պահպանելու են իրեն իրենց իրավունքները և արտոնությունները. «Շատ դեպքերում ժողովրադականը, կամ վաստակավոր լիները, ցավոք սրտի, կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել»,- ասաց փոխնախարարը և հավաստիացրեց, որ պետությունը չի բացառելու իր միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին, այլ հակառակը՝ խրախուսելու է և աջակցելու է դրանց գոյությանը, բայց չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»:

«Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։

  • Կիսվել: