շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Որևէ դեպքում ՄԻՊ կառույցը չպետք է ընկալվի որպես պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին. ՄԻՊ թեկնածու

Որևէ դեպքում ՄԻՊ կառույցը չպետք է ընկալվի որպես պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին. ՄԻՊ թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Գրիգորյանը մեծ պատիվ է համարում ՄԻՊ-ի թեկնածուի կարգավիճակում այս առաջադրումը․

«Մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ուղի է անցել: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական հակակշռի առաքելություն: Պաշտպանի հաստատության զարգացման հեղինակության մասին են վկայում նաև հանրային կարծիքի հարցումները»։

Գրիգորյանը համամիտ չէ այն ձևակերպումներին, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ ու օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը:

«Որևէ դեպքում այն չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին: Փոխարենը անվիճելի է այն մոտեցումը, որ եթե պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է՝ արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա, եթե խախտումը չի վերացվել, և հետևողական լինել, որ խախտումը վերացվի, իսկ հաջորդները կանխարգելվեն»,- նշեց նա:

 

  • Կիսվել: