շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Նախագծերով առաջարկվում է պայմանագրերի գրավոր ձևով կնքման եղանակները հստակեցում՝ առանձին նշելով նաև դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը։ Ընդ որում, էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման դեպքում պետք է ապահովվեն փոխանակվող տվյալների իսկությունը, պայմանագիրը կնքող անձանց նույնականացումը, ինչպես նաև պայմանագիրը պահպանելու և անփոփոխ վերարտադրելու հնարավորությունը, որոնք երաշխիք են նման եղանակով կնքվող պայմանագրերի վավերականության համար: Փոփոխություններով առավել հստակեցվում է միանալու պայմանագրերի շրջանակը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումն և Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողությա? ? միջոցներով:

  • Կիսվել: