ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան

Օրենքով պետք է խիստ պահանջներ սահմանվեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի նկատմամբ. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ կուսակցությունները որևէ երկրի համար պետք է ոչ թե սպառնալիքների ու վտանգների աղբյուր լինեն, այլ երաշխավորեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը:

«Բայց այդպիսի երաշխիքներ ստեղծելու համար կուսակցությունները պետք է իրենք իրենց ներսում ժողովրդավար լինեն՝ ներքին հակակշիռների մեխանիզմներով: Քանի՞ այդպիսի ուժ գիտեք Հայաստանում:

«1995 թվականից սկսած ամենաշատը թմբկահարված ազատ և անկախ ընտրությունների օրինականության հարցը, իհարկե, կարևոր, բայց խիստ տեխնիկական հարց է եղել: Դրանում համոզվեցինք 2018-ի այս օրը կայացած ընտրություններում»,- նշեց Բաբաջանյանը՝ նշելով, որ ամենակարևոր հարցն այն է, թե ովքեր պետք է իրավունք ստանան մասնակցել ընտրություններին և հաջողության դեպքում վճռեն ազգի ու պետության ճակատագիրը:
 

Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ:

«Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը: Այդպիսի բան տեղի ունեցավ 2007-ին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց կուսակցության ղեկավար մարմինը՝ այդ կուսակցության համեմատաբար քաղաքական մասը ոչնչացնելով, առաջին պլան բերեց քրեաօլիգարխիային»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ դա իր անդառնալի հետևանքներն է թողել մեր պետության վրա:

  • Կիսվել: