հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ՀՀԿ-ի գրասենյակն էլ կխուզարկվի․ Արթուր Դավթյան

Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ՀՀԿ-ի գրասենյակն էլ կխուզարկվի․ Արթուր Դավթյան

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց․ «ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկե՞լ եք, կարող է այնտեղ էլ նման փաստաթղթեր կան, ինչ ԲՀԿ-ականների մոտ է հայտնաբերվել»:

Ի պատասխան` Արթուր Դավթյանն ասաց. «Ուրեմն, ոչ միայն ՀՀԿ-ի, ցանկացած կուսակցության գրասենյակ պարտադիր և անխուսափելիորեն կխուզարկվի դրա համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում»:

  • Կիսվել: