շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օրենքի նախագիծը քննարկելիս բանավիճեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորները

Օրենքի նախագիծը քննարկելիս բանավիճեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորները

Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ որևէ դատավոր, որ իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողությունը, որն իրականացվում է ընդդիմության նկատմամբ արդարադություն իրականացրած ու նրանց կալանքները վերացրած դատավորների նկատմամբ:

«Բարձրագույն դատական խորհուրդը ունի 10 անդամ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությոունների ապօրինի կասեցման արդյունքում այսօր մնացել է 9 անդամ, ձեր այս փոփոխություններով 5 հոգով կարող են որոշում կայացնել ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ: Քաղաքական մեծամասնություն, դուք համաձա՞յն եք, որ այսօր քաղաքական իշխանության ու գործադիր իշխանությանն ճնշումներն է գնում դեպի դատական համակարգ», - նշեց Մինասյանը:

Նա առաջարկեց նախագիծը հանել օրակարգից, քննարկումներ անել ու մասնագիտական հիմնավորումներ բերել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է եղել, որ երկու երրրոդի նախատեսումը կարող է հանգեցնել շատ դեպքերում արդարացումների:

«Ի՞նչ է նշանակում, որ այս կամ այն դատավորին կենթարկեն պատասխաավության, ոչ, քրեական հետապդնում սկսելու համար անհրաժեշտ է, որ լինի քրգործ, գլխավոր դատախազը ներկայացնի հիմնավորումներ: Մի ստեղծեք տպավորություն, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ», - հայտարարեց Վարդանյանը:

  • Կիսվել: