ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օրավարձով ապրող մարդիկ ի՞նչ են անելու․ Էդմոն Մարուքյանը առաջարկում է

Օրավարձով ապրող մարդիկ ի՞նչ են անելու․ Էդմոն Մարուքյանը առաջարկում է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար հարց է՝ ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ապրելու օրավարձով աշխատող քաղաքացիները։

«Բանվորները, տաքսիստները, վարսավիրանոցներում աշխատողները օրվա փողով ապրող մարդիկ ի՞նչ են անելու։ Նրանք, ըստ էության սովի են մատնված, այս մարդկանց ապրելու խնդիրը որևէ ձևով լուծվո՞ւմ է, թե չի լուծվում», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, պետք է համալիր ծրագիր մշակվի և այդ խավի մարդկանց օգնություն առաջարկվի։ Պատգամավորը նկատեց, որ Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետությունն ունի 377 մլրդ դրամ փող և ստեղծված իրավիճակում այդ խավի ներկայացուցիչներին կարելի է այդ գումարից մասնաբաժին հանել և օգնել նրանց։

«Իշխանական պատգամավորները լայվ են մտնում ու մարդկանց ասում են՝ տանից դուրս մի եկեք, լավ հասկացանք, բա ո՞նց ապրեն էդ մարդիկ։ Պետք է լուծումներ առաջարկել, բայց դրանք չկան», -ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: