ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ հնազանդ կանգնած եմ, ուզում եք գնադակարեք՝ խնդիր չկա. Փաշինյան

Որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ հնազանդ կանգնած եմ, ուզում եք գնադակարեք՝ խնդիր չկա. Փաշինյան

Օրակարգում կա ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, ինչպես կան քաղաքացիական վերաքննիչ, առաջին ատյանի դատարան։ Այս մասին Չեխիայիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին նա խոսեց՝ ի պատասխան հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին, որը վերաբերում էր իր, զինվորականների՝ ռազմական տրիբունալի առջև կանգնելուն։

՛՛Հիմա Դուք նկատի ունեք՝ ես համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել և գնդակահարել։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ՝ ՛՛ժողովուրդ ջան, եթե դուք որոշեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ՛՛։ Եվ որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ ոչ թե հնազանդ կագնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ։ Ուզում եք գնադակարեք, խնդիր չկա, գնդակահարեք, այո՛, համաձայն եմ, միանշանակ՛՛,-ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: