շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Որ առիթը լինի, կարող եք իրենից հարցնել. փոխքաղաքապետը՝ Ավինյանի ուղղաթիռով Սևան գնալու մասին

Որ առիթը լինի, կարող եք իրենից հարցնել. փոխքաղաքապետը՝ Ավինյանի ուղղաթիռով Սևան գնալու մասին

Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ պարոն քաղաքապետը Սևա՞ն է գնացել, թե՞ ուր: Գիտեմ, որ արձակուրդում է, ուր է գնացել՝ չգիտեմ, ինչով է գնացել՝ չգիտեմ, չեմ ուզում մեկնաբանել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, այնուհետև հիշել, որ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, կից գրելով, որ մասկացել է Sevan Startup Summit-ին:

«Հա, ուղղաթիռով բանը նկատի ունե՞ք, դա արձակուրդին չէ, Sevan Startup Summit-ին է գնացել, կամ չգիտեմ՝ այնտե՞ղ է գնացել, թե՞ տեղանքում է եղել: Չգիտեմ ինչ պայմաններով է ինքը այդ ուղղաթիռում հայտնվել, որ առիթը լինի՝ կարող եք հարցնել», - հավելել է Գրիգորյանը:

  • Կիսվել: