չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի բարևել․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին

Որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի բարևել․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին

Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ Ադենշեներ, ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի։ Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը իրեն է բարևել և թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալի արձագանքի արժանացել։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

«Ուզում եմ հասկանալ, որ անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ․ նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել»,- հարցրեց Մանուկյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Արտգործնախարարն արձագանքեց՝ Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։

«Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չի կարծում եմ։»

Նա նաև նշեց, որ դա սովորական բարև էր և որին քաղաքական տեսանկյունից պետք չէ նայել․

«Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին, և ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»

 

  • Կիսվել: