երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Օնիկ Գասպարյանի քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից. Քաջարանի համայնքապետ

Օնիկ Գասպարյանի քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից. Քաջարանի համայնքապետ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր ֆեյսբուքյան էջում վստահություն է հայտնել, որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։

Վստահ եմ որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։ Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում, որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը՛՛։

  • Կիսվել: